«Ուոթֆորդի» պաշտոնական թվիթերում գրառում է կատարվել «Լեսթեր Սիթիի» հետ խաղի վերաբերյալ, որն անցկացվել է համակարգչային Football Manager խաղում: Թիմերը պետք է հանդիպեին ԱՊԼ-ի 30-րդ տուրի շրջանայում, սակայն խաղը չեղարկվեց Անգլիայի առաջնության դադարեցման պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լեսթերի» 3 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են ի հայտ եկել:
The show must go on 👀
— Watford Football Club (@WatfordFC) March 14, 2020
Watford vs @LCFC brought to you by @FootballManager!
Come on you 'Orns…#WATLEI pic.twitter.com/VFDaWJKDhg
Անգլիայի ընթացիկ առաջնությունը դադարեցվել է մինչև ապրիլի 4-ը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
COVID-19-ի առաջին դեպքերը գրանցվել են Չինաստանում անցած տարվա վերջերին: Վերջին տվյալների համաձայն, այս վիրուսից արդեն մոտ 6 հազար մարդ է մահացել: Ընդ որում, ապաքինվածների թիվն ավելի շատ է՝ 74 հազար: Այս պահին Պորտուգալիայում կորոնավիրուսի 169 դեպք է գրանցվել: