Անդրե Օնանան գոհ չէ իր խաղից այս մրցաշրջանում, բայց վստահ է, որ կբարելավի այն:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 24 խաղում բաց է թողել 39 գնդակ, իսկ Պրեմիեր լիգայի 16 խաղում ստացել է երեք դեղին քարտ:
«Եթե խոսենք «Մանչեսթեր Յունայթեդում» իմ մրցաշրջանի մասին, ես գոհ չեմ, քանի որ գիտեմ, որ կարող եմ շատ ավելի լավ խաղալ: Ես սա արդեն արել եմ ու գիտեմ, որ ավելի լավ եմ խաղալու, քան հիմա։ Մենք լավ ժամանակ չենք անցկացնում: Հուսով եմ՝ իրավիճակը կփոխվի որքան հնարավոր է շուտ։
Բայց տեսեք, դուք ինձ ասում եք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահը վեց ամսվա ընթացքում վերածվեց աշխարհի վատագույն դարպասապահի։ Ոչ
Ամեն ինչ ժամանակավոր է։ Ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը Sky Sports-ին տված հարցազրույցում։