Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Ջուդ Բելինգհեմի խաղն այս մրցաշրջանում։
«Բելինգհեմը կարևոր խաղացող է թիմի համար, ով մեծ ապագա ունի: Նա այն խաղացողն է, ով պատրաստ է խաղալ «Ռեալում»։
Հուսով եմ, որ նա հրաշալի կարիերա կունենա»,- ասել է Զիդանը Telefoot-ին տված հարցազրույցում:
Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 19 խաղում։ Նա խփել է 16 գոլ և կատարել հինգ արդյունավետ փոխանցում:
Բելինգհեմի ներկայիս աշխատանքային պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։