Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոստովանել է, որ իրեն զարմացրել է այս մրցաշրջանի առաջին հատվածում իր իսկ խաղը։
«Անցյալ տարի ես 14 գոլ խփեցի։ Այս մրցաշրջանում ես արդեն գերազանցել եմ այս արդյունքը։ Ինձ համար անսովոր է այդքան գոլեր խփելը։
Ես ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ վերցնում։ Երբ ես խաղադաշտում ազատություն ունեմ, ես շատ վտանգավոր եմ»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Այս մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։