«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ խոսել է առաջիկա խաղի մասին։
«Ես միշտ հավատում եմ դրական արդյունքի։ Ամեն հանդիպումից առաջ վստահ եմ, որ մենք հաղթելու ենք։
Ես կնախապատրաստվեմ և կտրամադրեմ թիմին միայն առաջիկա խաղում հաղթական արդյունքի համար»,- հոլանդացի մարզչի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «Էնֆիլդ» մարզադաշտում կկայանա «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։