Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բացատրել է թիմի արդյունքներն այս մրցաշրջանում:
«Այժմ մենք ամբողջությամբ վերակառուցում ենք ակումբը։ Չավին խիզախություն դրսևորեց՝ դժվար պահին համաձայնվելով նման աշխատանքի։
Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ երկրպագուների քննադատությունը, քանի որ մարդիկ միշտ սպասում են, որ «Բարսան» կհաղթի»,- Դեկուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բարսելոնան» 35 միավորով այս պահին երրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։
























































