Կարլո Անչելոտին պատասխանել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին հարցին։
Իսպանացի մասնագետի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։։
— Սպասու՞մ եք պայմանագրի երկարաձգում որպես ամանորյա նվեր:
-Ոչ, կարծում եմ՝ ես արդեն ունեմ իմ ամանորյա նվերը՝ ես Մադրիդի «Ռեալի» մարզիչն եմ։ Մտածելու ժամանակ ունենք։ Հուսով եմ, որ նվեր կլինի նաև հաղթանակն առաջիկա խաղում,- մեջբերում է Անչելոտիին Marca-ն։
Դեկտեմբերի 17-ին Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 17-րդ տուրում կհանդիպի «Վիլյառեալի» հետ։
























































