«Էվերտոնի» կիսապաշտպան Ամադու Օնանան ամփոփել է Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Բարնլիի» դեմ հանդիպման արդյունքները (2-0)։ Այս խաղում ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ։
«Շատ կարևոր հաղթանակ է։ Թիմի տրամադրությունը փոխվում է, մենք ունենք չորս հաղթանակ, սա անհավանական է: Ուրախ եմ, որ նման թիմի մաս եմ կազմում: Հիմա մենք ոչ մեկից չենք վախենում»,- Ամադուի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
«Էվերտոնը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց ԱՊԼ-ում։ 16 միավորով Շոն Դայչի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 16-րդ տեղում է։
«Բարնլին» (8 միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը։
























































