Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է բրազիլացի հարձակվող Էնդրիկի՝ թիմի մարզաբազա ժամանելու մասին։
Դեկտեմբերի 16-ին 17-ամյա հարձակվողը Մադրիդի «Ռեալի» հետ նախնական պայմանագիր կնքելուց հետո առաջին անգամ մեկնել է Մադրիդ։ Նա թիմին կմիանա 2024 թվականի ամռանը։
«Մենք հիացած ենք Էնդրիկով։ Նա եկել էր մեզ այցելելու և խաղը դիտելու։ Մենք զրուցեցինք նրա հետ։ Պետք է սպասել մինչև հուլիս»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում Էնդրիկը «Պալմեյրասի» կազմում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 14 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































