Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է Չավի Էրնանդեսի խոսքերին։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը վերջերս ասել է, որ «Բարսելոնան» մարզելը ավելի դժվար է, քան որևէ այլ թիմ: Լրագրողները խնդրել են Անչելոտիին մեկնաբանել իր գործընկերոջ խոսքերը։
«Ես չգիտեմ, թե որտեղ է ամենադժվարը մարզել, բայց մարզիչների քննադատությունը սովորական երևույթ է: Մեր աշխատանքը գնահատվում է միայն արդյունքներով, այլ ոչ թե մեթոդներով:
Մեր ապագան որոշվում է մեր հաղթանակներով, և մարզիչները պետք է ընդունեն այս փաստը: Չավին գիտի դա, ինձ համար նա հիանալի մասնագետ է և հիանալի մարզիչ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
























































