«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը նորովիրուսի պատճառով բաց է թողել Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ հանդիպումը (0:1), հայտնում է Daily Mail-ը։
Ֆուտբոլիստն արդեն ուրբաթ օրը վերադարձել է մարզումներին բժիշկների թույլտվությամբ և, ըստ Էրիկ տեն Հագի, կկարողանա մեկնել Լիվերպուլի դեմ հանդիպմանը։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը 20 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































