Իտալական «Սամպդորիայի» լեհ կիսապաշտպան Բարտոշ Բերժինսկին ևս վարակվել է կորոնավիրուսով:
Բերեժինսկին թիմի 7-րդ խաղացողն է, ում մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս: Նախկինում հաղորդվել էր, որ թիմից վարակակիր են դարձել Դեպաոլին, Գաբիադինին, Կոլին, Էկդալը, Տորսբյուն ու Լա Գումինան:
Իտալիայի Ա սերիայից առաջինը վարակը հայտնաբերվել էր Դանիելե Ռուգանիի մոտ: Վարակվել են նաև Պատրիկ Կուտրոնեն ու Հերման Պեսելիան՝ «Ֆիորենտինայից»:
























































