Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը (102կգ) երկամարտի 391 կգ արդյունքով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Այս կարգում հաղթող դարձավ Ֆարես Էլբախը (Կատար):
Ավելի վաղ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիում։
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Գրան Պրիի բրոնզե մեդալակիր՝ մեծահասակների պայքարում նվաճելով իր առաջին մեդալը:
Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրին կտևի մինչև դեկտեմբերի 14-ը: Մրցաշարը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: