ՊՍԺ-ի պաշտպան Լուկա Էրնանդեսը նշել է այն հարձակվողին, որն ամենաշատն է տպավորել իրեն։
«Ես կնշեմ Մբապեին։ Նման արագ խաղացողների դեմ շատ դժվար է պաշտպանվել։ Նա մեզ շատ խնդիրներ առաջացրեց, երբ ես նրա դեմ խաղում էի «Բավարիայում»», — Էրնանդեսի խոսքն է մեջբերել PSG Community-ն:
Էռնանդեսը նաև նշել է Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդուին, ուրի դեմ նա խաղացել է «Ատլետիկո Մադրիդում» հանդես գալու ժամանակ։
Այս մրցաշրջանում 27-ամյա Էրնանդեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։