Կիլիան Մբապեի ապագան կախված չի լինի ՊՍԺ-ի հաջողություններից Չեմպիոնների լիգայում։
Վաղը փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ ՊՍԺ-ն F խմբում այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 2 միավորով գերազանցելով «Նյուքասլին» և «Միլանին»:
Ըստ L’Equipe-ի, Մբապեի ապագան իր ներկայիս ակումբում ուղղակիորեն կախված չի լինի այս մրցաշարի արդյունքներից: ՊՍԺ-ի անկումը Եվրոպա լիգա դեռ չի նշանակի հարձակվողի հեռանալ թիմից։
Ֆուտբոլիստը միշտ պնդել է, որ իր որոշումը կապված է լինելու նախագծի հանդեպ ունեցած հավատի հետ։ Եթե նա համաձայնի մնալ ՊՍԺ-ում, ապա նոր պայմանագիրը կլինի երկարաժամկետ, այլ ոչ թե երկու տարով, ինչպես նախորդ անգամ։
Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը փարիզցիների հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, Մբապեն հնարավորություն ունի ակտիվացնել այն ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը։ Հաղորդվում էր, որ հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
























































