Ֆուտբոլի Նիդերլանդերի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կորոնավիրուսի պատճառով չի կարող գլխավորել «Բարսելոնան»: Այս մասին հայտնում է The Telegraаf-ը:
Կումանի՝ հավաքականի հետ պայմանագրում կա կետ, ըստ որի նա կարող է գլխավորել «Բարսելոնան»՝ Եվրո-2020-ի ավարտից հետ, Իսկ ՈՒԵՖԱ-ն այս պահին մոտ է այն որոշման կայացմանը, ըստ որի առաջնությունը մեկ տարով կհետաձգվի: Եթե ամեն ինչ ընթանա այսպես, ապա «Բարսելոնան» չի կարող հրավիրել Կումանին:
Նախկինում Կումանը հայտնել է, որ մերժել է «Բարսելոնային», իսկ աշնանը հայտնի դարձավ, որ Կումանի պայմանագրում կա այնպիսի կետ, որ եթե Եվրո-ի ավարտից հետո «Բարսելոնան» ցանկանա առաջարկ կատարել մարզչին, վերջինս կարող է ազատ հեռանալ: