«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ կայանալիք առաջին խաղից ունեցած սպասելիքների մասին.
«Թիմը լուրջ է տրամադրված: Մենք շատ պահեր կստեղծենք, ինչը մեծ վստահություն կտա: Բայց ավելի լավ կլիներ, եթե իմ տրամադրության տակ լինեին բոլոր ֆուտբոլիստները:
Տեսնում եմ, որ Մեսսին երջանիկ է: Նրա համար ավելի հեշտ է, երբ նրա թիմակիցները հետևում են իրեն: Մեզ անհրաժեշտ է Մեսսիի լավագույն տարբերակը, որպեսզի հաղթենք ՊՍԺ-ին»,- Կումանի խոսքերն է փոխանցում AS -ը:
Մեսսին իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնա»-ՊՍԺ առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 16-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում: Մեկնարկը՝ 00:00-ին: