«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գնահատել է կատալոնական թիմի՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։
«Երբ խոսում ենք Չեմպիոնների լիգայի մասին… Մենք գիտենք, որ հաջողություն է պետք, պետք է բոլոր խաղացողները հասանելի լինեն մրցաշրջանի ամենակարևոր հատվածում, երբ անցկացվում են առանցքային հանդիպումները:
Մենք կարող ենք մեզ հավասարեցնել ցանկացածի հետ, երբ մեր բոլոր խաղացողներն առողջ են և լավ մարզավիճակում»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը: