«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն խոսել է թիմի դարպասապահ Նիկ Փոուպի վիճակի մասին, ով ուսի վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (1:0).
«Նա մի քանի հանդիպում է ունեցել մասնագետների հետ։ Սպասում ենք վերջնական նորությունների։ Կասկածից վեր է, որ նա վիրահատության կարիք ունի, ուստի որոշ ժամանակ բացակայելու է։
Վիրահատությունը դեռ չի կայացել, սակայն Փոուպն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մոտ չորս ամիս: Սա մեծ հարված է մեզ համար, բայց մենք ակնկալում էինք նման արդյունք, հենց որ տեսանք այդ դրվագը»,- մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Ընթացիկ մրցաշրջանում Փոուպը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 14 հանդիպում Պրեմիեր լիգայում: 14 տուրից հետո կաչաղակները 26 միավորով զբաղեցնում են աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
























































