ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Հավրին»։
Փարիզցիները 10-րդ րոպեից խաղում էին 10 հոգով․ կարմիր քարտ ստացավ ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապեն։ 89-րդ րոպեին Վիտինյան կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
ՊՍԺ-ն (33 միավոր) շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: «Հավրը» (16 միավոր) 9-րդն է մրցաշարային աղյուսակում: