«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում երկրպագուների աջակցության մասին իր կարծիքով։
«Ես միայն մի բան կասեմ՝ «Բորուսիան» ուներ «Դեղին պատ» Դորտմունդում, բայց նրանք չգիտեն, թե ինչ է «Սան Սիրոն» Չեմպիոնների լիգայում: Վստահ եմ, որ այսօր էլ դա մեզ կօգնի։
Ես ուզում եմ տեսնել մի թիմ, որը ցույց կտա իր յուրահատկությունը և այն ամենը, ինչ կարող է անել:
Մենք միշտ խաղում ենք հաղթելու համար, և կարծում եմ, որ թիմն ապացուցել է դա»,- ասել է Պիոլին մամուլի ասուլիսի ժամանակ։