«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է այն մասին, թե ինչ է սպասում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Պորտուի» հետ տնային հանդիպումից։
««Բարսելոնայում» միշտ շատ բան է վտանգված: Յուրաքանչյուր խաղ կարևոր է։ Ես լավ եմ, լի եմ էներգիայով և լավատեսությամբ: Ես գլխավորում եմ այս թիմը և հավատում եմ իմ խաղացողներին։ Ես բացարձակապես վստահում եմ նրանց և իմ անձնակազմին: Բայց քննադատությունից հնարավոր չէ խուսափել»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։