«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է «Սիթիի» պաշտպան Մանուել Ականջիի մասին իր կարծիքով։
«Ինչպիսի տրանսֆեր կատարեց «Մանչեսթեր Սիթին», պարզապես հիանալի է։ Նա կարող է փակել եզրային պաշտպանի, կենտրոնական պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքերը։ Երբ նա մտնում է դաշտի վերջին երրորդը, նա կարող է փոխանցումներ կատարել: Նա արագ է ու ուժեղ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ականջին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»: 2023/24 մրցաշրջանում Շվեյցարիայի հավաքականի 28-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 խաղ՝ դառնալով 3 գոլի հեղինակ։