Ռիկարդո Կուարեժման ափսոսում է, որ հաջողության չի հասել «Բարսելոնայում».
«Եթե խոսենք անվան մասին, ապա «Պորտուն» հիանալի ակումբ է, բայց յուրաքանչյուր խաղացող երազում է խաղալ «Բարսելոնայում»: Ես հպարտ եմ, որ խաղացել երկու ակումբներում, բայց ինչպես ասացի, «Բարսելոնան» միշտ եղել է իմ երազանքը։
Իմ ամենամեծ ափսոսանն այն է, որ չկարողացա հաջողության հասնել «Բարսելոնայում»: Անձամբ ինձ համար դա երազանք էր։
Եթե ես Բարսելոնայում հասնեի նրան, ինչ Պորտուում, ապա կստանայի «Ոսկե գնդակը»»,- ասել է պորտուգալացին A Bola-ին տված հարցազրույցում: