Բրունու Ֆերնանդեշը խոսել է Ալեխանդրո Գարնաչոյի գոլի մասին։
«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվողը ԱՊԼ-ի 13-րդ տուրի«Էվերթոնի» դեմ խաղում (3:0) շրջադարձ հարվածով գրավել էր մրցակցի դարպասը։
«Զարմանալի, ինչ-որ արտասովոր բան էր: Նա, հավանաբար, շատ հաճախ է դիտում Ռոնալդուի խաղերի տեսանյութերը: Մենք բոլորս գիտենք, որ նա Ռոնալդուի մեծ երկրպագուն է:
Նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու Կրիշտիանուին նմանվելու համար, բայց նա քայլեր է անում»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը։