«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն Ռոնալդինյոյի և Ռոնալդոյի հետ իր եռյակը համեմատռլ է Լիոնել Մեսսիի, Նեյմարի և Լուիս Սուարեսի հետ:
«Յուրաքանչյուրն իր ժամանակին լավն է: Մեր եռյակը (Ռոնալդինյոյի և Ռոնալդոյի հետ՝ ArmSport) աշխարհի չեմպիոններ են, մենք դա արել ենք Բրազիլիայի համար։ Մեսսի, Սուարես և Նեյմար եռյակը չեմպիոն է «Բարսելոնայի» համար։ Մենք բոլորս արդեն ֆուտբոլի պատմության մեջ ենք։ Իհարկե, ինձ միշտ դուր է եկել Ռոնալդոյի հետ խաղալը, նա ֆենոմենալ է, ինձ համար հեշտ էր խաղալ նրա հետ։ Բայց ես չեմ ասում, որ մեր եռյակն ավելի լավն է։
Նեյմարին, օրինակ, ես համարում եմ անհավանական օժտված, նույնիսկ հիանալի ֆուտբոլիստ։ Ես հիանում եմ նրանով»,- ասել է Ռիվալդոն YouTube-ի «BALL Shorts» ալիքի մի դրվագում:
Ռիվալդոն «Բարսելոնայում» խաղացել է 1997-2022 թվականներին։