«Բարսելոնայի» նախկին պաշտպան և ավագ Կարլես Պույոլը խոսել է իր կարիերայի ընթացքում ստացած ամենացավալի վնասվածքի մասին:
«Ես միշտ խաղադաշտ եմ դուրս եկել այն մտքով, որ պետք է 100 տոկոսով տամ՝ թե՛ մարզումների, թե՛ պաշտոնական խաղերի ժամանակ: Եվ դա այն է, ինչ ես արել եմ իմ կարիերայի առաջին օրվանից մինչև վերջին օրը:
Շատ լավ հիշում եմ, թե ինչպես էր արմունկս տեղահանվել խաղի ժամանակ, հիմա ես չեմ կարողանում նորմալ ուղղել այդ ձեռքս: Սա իմ երբևէ ունեցած ամենացավոտ վնասվածքն է։ Հստակ հիշում եմ այն հանդիպումը, որում կատարեցի այդ չարաբաստիկ ցատկը։ Անկյունայինի խաղարկումից հետո փորձեցի ստանալ գնդակը, բայց հավասարակշռությունից դուրս եկա և անհաջող ընկա արմունկիս վրա: Ձեռքս մի քիչ դանդաղել է»,- ասել է Պույոլը «BALL Production» յութուբյան ալիքի վլոգում։
Պույոլը «Բարսելոնայում» խաղացել է 15 տարի (1999-ից 2014 թվականներին)։