«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը կարծում է, որ «բլաուգրանայի» լավագույն խաղացողն այս պահին կիսապաշտպան Գավին է:
««Բարսելոնայի» լավագույն խաղացողն այժմ, իմ կարծիքով, Գավին է, նա մեր սանն է։ Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը, բնավորությունը, կիրքը, նա ինքնավստահ է»,- ասել է Պույոլը YouTube-ի «BALL Shorts» ալիքի մի դրվագում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին վնասել էր ծնկի խաչաձև կապանն ու կողային մենիսկը։