30.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Բարդ որոշում Ֆլիկի համար․ Բարսելոնան կարող է հրաժարվել իր աստղային ֆուտբոլիստներից մեկից

    9 ամիս տևած ցավեր և ապարդյուն բուժում. Ռեալի պաշտպանը կենթարկվի վիրահատության

    Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Կիպրոս

    Ռակիտիչը նշել է, թե ում պետք է տրվի Ոսկե գնդակը

    Սկալոնին հայտնել է, թե երբ Մեսսին կմիանա Արգենտինայի հավաքականին

    Նրանք գողացել են այդ զգացողությունը․ Քարագերը բացատրել է, թե ինչու է Ման Սիթիի հեքիաթը վերածվել մեծագույն խաբկանքի

    Խիստ որոշում. ինչու Ռոման թույլ չտվեց իր արգենտինացիներին մասնակցել Մեսսիի հրաժեշտի խաղին

    Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

        🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

        🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

        Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

        Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Բարդ որոշում Ֆլիկի համար․ Բարսելոնան կարող է հրաժարվել իր աստղային ֆուտբոլիստներից մեկից

            9 ամիս տևած ցավեր և ապարդյուն բուժում. Ռեալի պաշտպանը կենթարկվի վիրահատության

            Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Կիպրոս

            Ռակիտիչը նշել է, թե ում պետք է տրվի Ոսկե գնդակը

            Սկալոնին հայտնել է, թե երբ Մեսսին կմիանա Արգենտինայի հավաքականին

            Նրանք գողացել են այդ զգացողությունը․ Քարագերը բացատրել է, թե ինչու է Ման Սիթիի հեքիաթը վերածվել մեծագույն խաբկանքի

            Խիստ որոշում. ինչու Ռոման թույլ չտվեց իր արգենտինացիներին մասնակցել Մեսսիի հրաժեշտի խաղին

            Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

                🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

                🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

                Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

                Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Պատերազմ Իտալիայի հյուսիսի համար. Ինչո՞ւ և ինչպե՞ս Յուվեն ու Ինտերը դարձան հավիտյան թշնամի

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Իտալիա, Հեղինակային, ՖՈՒՏԲՈԼ
                  27.11.23 / 18:11
                  0

                  Իտալիայի գլխավոր դերբին կայացավ։ Թուրինի «Ալիանց» մարզադաշտում իտալական ֆուտբոլի գլխավոր դրոշակակիրներ «Յուվենտուսի» և «Ինտերի» միջև դասական դիմակայությունն ավարտվեց խաղաղությամբ՝ 1-1։ Չնայած, «խաղաղությամբ» տերմինն այս թիմերի ու նրանց երկրպագուների համար, երևի թե, տեղին չէ, նույնիսկ՝ վիրավորական։ Շատերի մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ «Ինտերի» գլխավոր մրցակիցը «Միլանն» է, սակայն իտալական ֆուտբոլի իսկական սիրահարները ձեզ առաջին իսկ վայրկյանին կառարկեն՝ պնդելով, որ չկա ու չի եղել «Ներաձուրիների» համար ավելի սկզբունքային մրցակից, քան «Յուվեն»։ Այս հակամարտությունը ոչ 5, ոչ էլ 25 տարվա պատմություն ունի։ Այն շատ ավելի խորը արմատներ է գցել, ու միմյանց նկատմամբ բառի ուղիղ իմաստով ատելությունը ձգվում է արդեն կես դարից ավելին։

                  Իտալիայում ասում են, որ երբ մոտենում է Իտալիայի դերբին, ոչ միայն Ապենինյան թերակղզին է շունչը պահած սպասում, այլև ամբողջ ֆուտբոլային աշխարհը։ Ընդունող քաղաքի օդում սկսում է պտտվել անթաքույց ատելությունը, տեղացի երկրպագուները զզվում են հյուրերից, նույն պատկերը նաև հակառակ ճամբարում է։ Այս համատարած հակակրանքն, անշուշտ, չունի որևէ լուրջ պատճառ՝ երկրպագուները հասարակ մարդիկ են, որոնք միմյանց ոչ մի վատություն չեն արել։ Բայց նրանք միմյանց նկատմամբ լցված են թշնամանքով` հակառակ սկզբունքների ու ֆուտբոլային քաղաքականության տարբեր վեկտորների պատճառով։ Այդ պատճառով Իտալիայի դերբին հանգիստ կարելի է կոչել «անառողջ ատելության տոն»։ Ու հետաքրքին այն է, որ հակամարտությանը ատելության լրացուցիչ լիցք է տվել կոնկրետ մի անձնավորություն (այդ մասին ստորև)։

                  «Յուվենտուսի» և «Ինտերի» միջև նախօրեին կայացած հանդիպումը 237-րդն էր՝ երկուսի համար էլ սույն խաղի մրցակիցն ամենահաճախ հանդիպողն է պատմության մեջ։ Իհարկե, ավելի քան մեկդարյա դիմակայության ընթացքում եղել են սկանդալային հանդիպումներ. չէ՞ որ սույն խաղով որոշվում է նաև հյուսիսային Իտալիայի ուժեղագույն թիմը, ասել է թե՝ պայքարը նաև լոկալ բնույթ է կրում։ Մինչև 1961 թվականը ամեն ինչ ընթանում էր բնականոն հունով, սակայն այդ տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձություններն արմատապես փոխեցին պատմության ընթացքը։

                  1961 թվականի գարնանը «Ինտերը» գերազանց մարզավիճակում էր ու գլխավորում էր առաջնության մրցաշարային աղյուսակը։ Ու դա այն դեպքում, որ ակումբի նախագահ Անջելո Մորատին («Ինտերի» մեկ այլ, ավելի հայտնի նախագահ Մասիմո Մորատիի հայրը) թիմի ղեկը նոր էր վստահել Էլենիո Էրերային։ Նորանշանակ մասնագետը լրագրողներին ու երկրպագուներին խնդրել էր առանձնապես ճնշում չգործադրել թիմի ու իր վրա, քանի որ նպատակները բնավ 1-2 տարվա կյանք չէ, որ ունեն, ուստի արդյունքի հասնելու համար ժամանակ է հարկավոր։ Էրերան գիտեր՝ ինչ էր ասում. Գարնանային հատվածում «Ներաձուրիները» թուլացրին իրենց հաղթական ընթացքը և 4 անընդմեջ պարտությունից հետո իրենցից առաջ թողեցին «Յուվենտուսին»։ Բոլորի համար պարզ էր, որ երկրորդ շրջանի՝ միմյանց միջև կայանալիք հանդիպումը վճռորոշ է լինելու չեմպիոնին պարզելու հարցում։ Բնականաբար, օրեցօր իրավիճակն ավելի էր թեժանում։

                  «Սա պարզապես խաղ չէ, սա ինչ—որ ճակատամարտ է հիշեցնում», — խաղից առաջ ասում էր Էրերան: – Ես գիտեմ որոշ մարդկանց, որոնց համար սա կյանքի ու մահվան հարց է: Կարծում եմ՝ մեր սպորտաձևը պարզապես չէր կարող գոյատևել առանց նման հանդիպումների։ Բայց ֆուտբոլը պետք է մնա ֆուտբոլ. ոչ ոք չպետք է տուժի դրա պատճառով»:

                  Բնականաբար, Թուրինում կանայալիք խաղից մի քանի ժամ առաջ տեղի ունեցան որոշ բախումներ երկրպագուների միջև։ Բնականաբար, կրքերը հասան փողոցներից ստադիոն ու դրա մերձակայք։ Ոստիկաններին հաջողվեց հանդարտեցնել բոլորին ու թույլ չտալ երկրպագուներին ներխուժել խաղադաշտ։ Սակայն նրանց թիվը գերազանցում էր 50.000-ը, հետևաբար, դա միայն ժամանակի հարց էր։ Այդպես էլ եղավ. Երկրպագուները նախ կանգնեցն դարպասների հետևում, այնուհետև ներխուժեցին խաղադաշտ։ Ոմանք մոտեցան ու նստեցին «Ինտերի» պահեստայինների նստարանին ու դրա տանիքին։ Մրցավարը ստիպված միառժամանակ դադարեցրեց հանդիպումը, իսկ 70 րոպե անց հայտարարեց, որ խաղը չի շարունակվելու։ Գրեթե անմիջապես «Յուվենտուսը» պատժվեց տեխնիկական պարտությամբ։ Պատճառն առավել քան ակնհայտ էր. ակումբը չի կարողացել ապահովել «Ինտերի» ֆուտբոլիստների անվտանգությունը։

                  Էրերան տեղի ունեցածն անվանեց «հիմարություն»։ Մարզիչը պատմեց մի զարհուրելի դեպքի մասին, որը վրիպել էր բոլորի ուշադրությունց։ Նրա խոսքով, թիմի պահեստայինների նստարանին նստած երկրպագուները հայհոյում էին խաղացողներին և սպառնում նրանց՝ խոստանալով հաղթանակի դեպքում կտրել նրանց կոկորդը։ Թեպետ թիմի խաղացող Արիստիդ Գուարներին չհաստատեց մարզչի խոսքերը և ասաց, որ նման սպառնալիք չի լսել, «Յուվեի» ղեկավարության մեղքն ակնհայտ էր։

                  Այդուհանդերձ 1961 թվականի հունիսի 3-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան անսպասելիորեն չեղարկեց «Յուվենտուսի» պատիժը։ Բայց այստեղ զարմանալու ոչինչ չկար. չէ՞ որ այն ժամանակ«Յուվենտուսի» նախագահի և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի աթոռին նստած էր նույն մարդը՝ Ումբերտո Անյելին։ Ա՜յ քեզ զուգադիպություն, այնպես չէ՞։ «Ինտերը», բնականաբար, հակադարձ բողոք էր ներկայացնում, բայց բողոքարկումները մերժում էր  հիմնականում Անյելին։ «Հանդիպումը պետք է վերախաղարկվի, դրանով պետք է ընդգծվի իտալական ֆուտբոլում սպորտային սկզբունքը», — պաթոսախեղդ հայտարարությամբ հանդես եկավ Անյելին։

                  «Յուվենտուսի» տեխնիկական պարտությունը չեղարկեցին ու վերախաղարկումը նշանակեցին նույն՝ 1961 թվականի հունիսի 10-ին։ «Ինտերի» ներկայացուցիչներն այդ մասին իմացան խաղից 6 օր առաջ «Կալյարիի» հետ հանդիպման օրը։ Միլանյան ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչներն ամեն կերպ ցանկանում էին արտահայտել իրենց բողոքը, սակայն ամեն ինչ ապարդյուն էր։ Օգնության հասան նաև լրագրողները և մեկնաբանություն վերցրին Անյելիից։ Սկզբում, նա հրաժարվեց մոտենալ լրագրողներին, սակայն երբ նրանք փակեցին մեքենայի ճանապարհը, Անյելին դուրս եկավ նրանց ընդառաջ ու արեց սենսացիոն արտահայտություն. «Դուք տեսաք, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պայքարում է անարդարության դեմ։ Վերախաղարկումը լինելու է, ու արդարությունը վերականգնվելու է»։ Դրան ի պատասխան, լրագրողներից մեկը Անյելիին ասաց, որ դա չի կարող լինել արդարացի որոշում, քանի որ կա շահերի բախում։ Դրան Անյելին ոչինչ չպատասխանեց ու հեռացավ։

                  Մորատի-ավագի զայրութը չափ ու սահման չուներ։ Էրերայի հետ նա որոշեց «Յուվենտուսի» հետ խաղին դաշտ դուրս բերել երիտասարդական կազմին, իսկ վերախաղարկման որոշումը որակեց որպես «կրկես» ու «գողություն»։ Էրերան հրապարակայնորեն հայտարարեց, որ համաձայն է մարզչի որոշման հետ. «Մենք չենք ցանկանում կապ ունենալ այս ամենի հետ։ Մեր երիտասարդները կպաշտպանեն ակումբի պատիվը։ Սա է մեր դիրքորոշումը»։

                  Հետաքրքիրն այն է, որ հայտացուցակը կազմելիս Էրերան ցանկում ներառեց 19-ամյա մի պատանու, որը դեռևս ոչ մի հանդիպում մեծահասակների թիմում չէր անցկացրել։ Նա պատրաստվում էր հաշվապահական կուրսերի եզրափակիչ քննության, ու ծնողները կտրուկ դեմ էին «Յուվեի» հետ հանդիպմանը մասնակցելուն։ Ի վերջո, երիտասարդին հաջողվեց համոզել ծնողներին, իսկ Մորատին օգնեց նրան հասնել Թուրին՝ դպրոցից նրան վերցնելով անձնական մեքենայով։ Այդ երիտասարդը իտալական ֆուտբոլի ապագա լեգենդ Սանդրո Մացոլան է։

                  Բնականաբար, «Յուվեն» չէր պատրաստվում դայակություն ունել դաշտ դուրս եկած երեկվա երեխաներին և հաղթեց խոշորագույն 9-1 հաշվով։ Հետաքրքիր է, որ «Ինտերի» հեղինակության գնդակը խփեց հենց Մացոլան։ «Յուվենտուսի» կազմից հանդիպման վերաբերյալ քիչ թե շատ ադեկվատ արձագանքեց Ջամպյերո Բոնիպերտին։ «Ծեր Սինյորայի» ավագը նշեց, որ խաղի ընթացքում ինքն իրեն մի փոքր անհարմար էր զգում, սակայն, կարճ ժամանակ անց մյուսների հետ անցավ գործի՝ 6 անգամ հարվածի դուրս բերելով թիմի լավագույն ռմբարկու Օմար Սիվորիին՝ առաջին «Ոսկե գնդակին» ընդառաջ։

                  Խաղից հետո Էրերան ստիպված եղավ հերքել մամուլում շրջանառվող լուրերը՝ իբր նա խաղի ավարտից հետո «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին սեռական բնույթի հայհոյանք է հասցրել։ Մորատին էլ խաղից հետո կոշտ էր ու կտրուկ. «Ես չունեմ նախատինքի խոսք մեր տղաներին, նրանք լավ խաղացին, իրենց փառք ու պատիվ։ Բայց լավ իմացեք՝ «Ինտերի» ու «Յուվենտուսի» միջև հարաբերություններն այսօրվանից ալևս նույնը չեն լինելու։ Ես ձեզ դա խոստանում եմ»։

                  Որտեղի՞ց կարող էր Մորատին իմանալ, որ այս դեպքից ավելի քան 30 տարի անց իրավիճակը գրեթե նույնությամբ կկրկնվի։ 1998 թվականին այս նույն թիմերը վիճարկում էին չեմպիոնությունը, երբ մրցավարն ակնհայտ 11 մետրանոց չնշանակեց «Յուվեի» դարպասին, «Ինտերը» պարտվեց, իսկ թուրինյան ակումբը դարձավ չեմպիոն։ Ժամանակակից երկրպագուների համար հենց այս խաղն է համարվում այս թիմերի հարաբերությունների լարման առաջին կետը, մինչդեռ 1961 թվականին տեղի ունեցած հանդիպումն է սկիզբ դրել փոխադարձ ատելությանը։

                  Հետաքրքիրն այն է նաև, որ դիմակայության անվանումը՝ «Դերբի դ’Իտալիա» կամ «Իտալիայի դերբի», տվել է իտալացի գրող ու լրագրող Ջանի Բրերան։ Այս անվանումը նա կիրառել է իր հոդվածում 1967-ին, երբ վերոնշյալ չաբաստիկ Սկուդետոյից 6 տարի անց միայն «Յուվեն» կարողացավ նորից նվաճել ոսկե մեդալները։ La Gazzetta dello Sport պարբերականի առաջին էջը զարդարում էր այն տարիների համար չլսված վերնագիրը՝ «Յուվեն հաղթեց «Ինտերին» Դերբի դ’Իտալիայում» ու նվաճեց բաղձալի սկուդետոն»։

                  Իր աշխատանքային կարիերայի ամբողջ ընթացքում Բրերան փորձում էր կրակի վրա յուղ լցնել ու թույլ չտալ դիմակայությանը «քնել»։ 1984 թվականին, երբ «Ինտերը» Ռումենիգեի դուբլի շնորհիվ հաղթեց «Յուվենտուսին», Բրերան գրել էր. «Հաղթեց Իտալիայի ուժեղագույն թիմը»։ Դրան ի պատասխան, «Սինյորայի» մարզիչ Ջովանի Տրապատոնին խորհուրդ տվեց «միլանցի լրագրողներին ուշադիր հետևել դաշտում կատարվող իրադարձություններին»։ Այդպես Տրապատոնին ակնարկում էր Բրերային, որն իրականում ծնունդով Ճենովայից էր։

                  Բրերային են պատկանում նաև հետևյալ խոսքերը. «Եկեք չմոռանանք, որ «Դերբի դ’Իտալիան» պարզապես ֆուտբոլային հանդիպում չէ։ Սա Իտալիայի հյուսիսի համար ճակատամարտ է, պատերազմ է։ Երկրպագուները երբեք չպետք է մոռանան թշնամանքի մասին, քանի որ հենց դա է իտալական ֆուտբոլն առաջ տանում»։

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: Ա ՍերիաԻնտեր ՖԱՀենրիխ Մխիթարյանյուվենտուս
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Հայտնի է աշխարհի ամենաշատ այցելվող ֆուտբոլային ակումբի կայքը

                  29.09.26

                  Պաշտոնական․ Պարման նոր գլխավոր մարզիչ ունի

                  29.09.26

                  Հայտնի է երբ և որտեղ կանցկացվի Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը

                  26.09.26

                  Պաշտոնական․ Դավիդ Ալաբան նոր ակումբ ունի

                  24.09.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Բարդ որոշում Ֆլիկի համար․ Բարսելոնան կարող է հրաժարվել իր աստղային ֆուտբոլիստներից մեկից

                  20:15 / 30.09.26

                  9 ամիս տևած ցավեր և ապարդյուն բուժում. Ռեալի պաշտպանը կենթարկվի վիրահատության

                  19:15 / 30.09.26

                  Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Կիպրոս

                  18:30 / 30.09.26

                  Ռակիտիչը նշել է, թե ում պետք է տրվի Ոսկե գնդակը

                  18:20 / 30.09.26

                  Սկալոնին հայտնել է, թե երբ Մեսսին կմիանա Արգենտինայի հավաքականին

                  17:22 / 30.09.26

                  Նրանք գողացել են այդ զգացողությունը․ Քարագերը բացատրել է, թե ինչու է Ման Սիթիի հեքիաթը վերածվել մեծագույն խաբկանքի

                  16:05 / 30.09.26

                  Խիստ որոշում. ինչու Ռոման թույլ չտվեց իր արգենտինացիներին մասնակցել Մեսսիի հրաժեշտի խաղին

                  15:02 / 30.09.26

                  Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերը

                  14:20 / 30.09.26

                  Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը միջամտել է Ռոնալդուի և Ժեզուշի կոնֆլիկտին

                  13:05 / 30.09.26

                  Լապորտան անդրադարձել է Ռաֆինյայի վնասվածքին․ բրազիլացին հեռացվել է հայտացուցակից

                  12:15 / 30.09.26

                  Խաղում եմ ոչ միայն Ոսկե գնդակի, այլև երկրպագուների համար․ Յամալ

                  11:25 / 30.09.26

                  Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր

                  10:31 / 30.09.26

                  🎥 Շվեյցարիան ջախջախեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան, այլ արդյունքներ

                  00:43 / 30.09.26

                  🎥 Անգլիայի հավաքականը խնդիրներ չունեցավ Պրահայում․ Տուխելի թիմն առաջին միավորներն է վաստակում

                  00:38 / 30.09.26

                  🎥 Լամինի բենեֆիսը Սևիլիայում․ Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց Խորվաթիային

                  00:37 / 30.09.26

                  Ալ-Խելայիֆին հայտարարել է World Football Clubs համաշխարհային ակումբների ասոցիացիա ստեղծելու մտադրության մասին

                  00:08 / 30.09.26

                  Ռեալը և Բարսելոնան հետաքրքրված են MLS-ի տաղանդի ծառայություններով

                  23:41 / 29.09.26

                  Լապորտան խոսել է Ռաֆինյայի ու Մբապեի վնասվածքների մասին

                  23:15 / 29.09.26

                  Ո՞վ կարող է փոխարինել Դե Զերբիին․ հայտնի են երկու հավանական թեկնածուները

                  23:08 / 29.09.26

                  Ես այդ ակումբի երկրպագուն եմ․ Ֆաբիան Ռուիս

                  22:44 / 29.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Երբ երազանքը դառնում է իրականություն. Սարաջյանի ուղին` համալսարանից MLS

                  16:20 / 19,09,26

                  Կարդալ ավելին

                  Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին

                  11:29 / 09,09,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Հայտնի է աշխարհի ամենաշատ այցելվող ֆուտբոլային ակումբի կայքը

                  21:45 / 29.09.26

                  Կարդալ ավելին

                  Մեղուն հարցազրույցի ժամանակ խայթել է Դեյվիդին

                  23:00 / 25.09.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.