Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Լա լիգայի 14-րդ տուրի՝ «Կադիսի» դեմ խաղում (3:0) գոլի հեղինակ է դարձել և մտել ակումբի պատմության մեջ։
Ինչպես հաղորդում է ESPN FC-ն, 20-ամյա անգլիացին դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության առաջին խաղացողը, ով իր առաջին 15 հանդիպումներում 14 գոլ է խփել: Լեգենդար հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Ալֆրեդո Դի Ստեֆանոն խփել էին 13-ական գոլ:
Ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմը խփել է 11 գոլ առաջնությւոնւմ և երեք գոլ Չեմպիոնների լիգայում:
«Ռեալը» 35 միավորով տեղափոխվեց աղյուսակի առաջին տեղ։ Կադիսը 10 միավորով 16-րդն է։
Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2023 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։