Լա լիգայի 14-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը» ընդունել էր «Սևիլիային»։ Հյուրերի պաշտպան Սերխիո Ռամոսը կարմիր քարտ ստացավ, որի համար սա 21-րդն էր Իսպանիայի առաջնությունում իր ամբողջ ելույթի ընթացքում։ Սա մրցաշարի ռեկորդ է։
Ռամոսը Լա Լիգայում խաղացել է 2004-ից 2021 թվականներին։ ՊՍԺ-ում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո նա վերադարձավ Իսպանիայի առաջնություն 2023 թվականի սեպտեմբերին՝ պայմանագիր կնքելով «Սևիլիայի» հետ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ 37-ամյա իսպանացին անցկացրել է 8 հանդիպում: