«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մեկնաբանել է իր թիմակից և ընկեր Գավիի վնասվածքը.
«Ես նրան ամեն կերպ քաջալերում էի, քանի որ ինքս գիտեմ, թե ինչ է նշանակում վնասվածք ստանալ, թեև վնասվածքներս այնքան էլ լուրջ չէին։ Առանց Գավիի, «Բարսելոնան» կորցնում է շատ որակներ. մենք կկարոտենք նրա վճռականությունը, նրա սերը ակումբի հանդեպ»,- ասել է Պեդրին Diario Sport-ին տված հարցազրույցում:
Գավին վնասվածք է ստացել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Վրաստանի դեմ Իսպանիայի հավաքականի խաղում (3:1): Նա վնասել է խաչաձև կապանն ու կողային մենիսկը։ Սրա պատճառով ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը։
Այս մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։