Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 35 տարի անց անցկացրած հանդիպումների քանակով Մադրիդի «Ռեալի» ռեկորդ է սահմանել, հայտնում է Marca-ն։
Խորվաթ ֆուտբոլիստը մասնակցել է «Կադիսի» հետ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպմանը (3:0) և 161-րդ հանդիպումն անցկացրել «Ռեալի» կազմում։
Այս ցուցանիշով Մոդրիչը շրջանցել է դարպասապահ Ֆրանսիսկո Բույոյին, ով «Ռեալում» հանդես է եկել 1986-ից 1997 թվականներին։
Հիշեցնենք, որ Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































