«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը խոսել է Իտալիայի առաջնության 13-րդ տուրի խաղում «Յուվենտուսի» հետ ոչ-ոքիի մասին (1:1).
«Սա կարևոր կետ է։ Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ ոչինչ չցանկացան զիջել։ «Յուվենտուսը» լավ պաշտպանվող թիմ է, և կարևոր էր արագ գոլ խփել այն բանից հետո, երբ մենք հետ մնացինք: Հանդիպման երկրորդ խաղակեսը տակտիկական էր. Դարպասապահի համար շատ հաճելի է խաղալ մեր նման պաշտպանության հետևում, և մենք միշտ փորձում ենք հնարավորինս խանգարել մրցակցին։ Գոլից հետո բավական որակ ունեինք հաշիվը հավասարեցնելու համար»,- Զոմերի խոսքերն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը։
13 տուրից հետո Ինտերը 32 միավորով գլխավորում է Ա սերիան: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Յուվենտուսը» (30 միավոր), որին հաջորդում է «Միլանը» (26 միավոր):
























































