«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկողլուն խոսել է Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Աստոն Վիլլայից» կրած պարտության մասին (1:2).
«Արդյունքը հիասթափեցնող է, հիասթափեցնող մեր երկրպագուների և հատկապես մեր խաղացողների համար, քանի որ կարծում եմ մենք արժանի էինք ինչ-որ բան ստանալ այս խաղից: Ցանկացած այլ օր մենք հարմարավետ կհաղթեինք։ Ուստի, իհարկե, հիասթափված եմ, որ մենք միավոր չվաստակեցինք։
Ես իսկապես գոհ էի մեր խաղից: Որոշ դրվագներում մենք խաղացինք այնքան լավ, որքան չէինք խաղացել ամբողջ սեզոնի ընթացքում: Ակնհայտ է, որ մենք չստացանք այն պարգևը, որին արժանի էր մեր ելույթը, և երբեմն դա տեղի է ունենում ֆուտբոլում», — Պոստեկողլուի խոսքերն է մեջբերում «Տոտենհեմի» պաշտոնական կայքը:
13 տուրից հետո «Տոտենհեմը» 26 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի հինգերորդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Արսենալը» (30 միավոր):
























































