«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կիսվել է «Նյուքասլի» հետ Պրեմիեր լիգայի վերջին խաղի մասին իր կարծիքով, որում լոնդոնյան ակումբը պարտվել է 1։4 հաշվով, ինչպես նաև ներողություն է խնդրել այս հանդիպմանը կարմիր քարտ ստանալու համար։
«Այս կարմիր քարտի համար ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Դրանք երկու հիմար սխալներ էին։ Եվս մեկ դաս ինձ համար։ Ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից և թիմակիցներից։
Այս ելույթը շատ ցածր էր մեր չափանիշներից, բայց այս խաղը մեզ չի բնորոշում: Այս մրցաշրջանում մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել՝ համեմատած մյուս բարձրակարգ թիմերի հետ։ Կվերադառնանք հաջորդ շաբաթավերջին»,- գրել է Ջեյմսը իր սոցցանցերի էջերում։
























































