«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հեգնանքով է մեկնաբանել այն լուրերը, որ «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, Պրեմիեր լիգայի վերջին խաղում (1:1) «Լիվերպուլի» դարպասը գրավելով, հասել է Անգլիայի առաջնությունում խփած 50 գոլի նշագծին։
«Ընդամե՞նը 50 (ժպտում է): Իրականում դա հիանալի է: Բոլորս էլ գիտենք, թե ինչ որակներ ունի Էրլինգը։ Հանդիպման որոշ պահերին մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք նրան»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
Հոլանդից 48 խաղ է պահանջվել 50 գոլ հեղինակելու համար։
























































