Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հրավիրած արտահերթ ժողովի ժամանակ որոշում է կայացրել առժամկետ դադարեցնել առաջին և երկրորդ լիգաների առաջնությունները:
Հրամանն ուժի մեջ է մտել այսօրվանից, ինչը նշանակում է, որ 29-րդ տուրը ևս չի կայանա:
Նախկինում, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել էր իր հովանու ներքո անցկացվող բոլոր մարզական միջոցառումները: