«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է թիմի վատ արդյունքները Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում։
«Երկար ուղևորություններն ազդո՞ւմ է «Ռոստովի» արդյունքների վրա: Իսկ ինչպե՞ս է խաղում «Կրասնոդարը»: Ես երբեք չեմ ցանկացել անդրադառնալ սրան։ Հաստատ սա չէ հիմնական պատճառը։ Այո, կա հոգնածության որոշակի ազդեցություն, բայց դա չէ հիմնական խնդիրը։ Կարծում եմ՝ խնդիրը, համեմատած անցյալ տարվա այդ լավ մրցաշրջանի հետ, մեր գլխում է։ Երևի ինչ-որ մեկը մտածում էր, որ ինքը գերաստղ է։ Չգիտեմ ինչպես ճիշտ ասեմ: Ամեն ինչ շտկելու ժամանակ կա, միայն առաջին շրջանն է ավարտվել»,- Բայրամյանի խոսքերն է փոխանցում Championat.com-ը:
«Ռոստովը» ՌՊԼ-ի 15 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը՝ վաստակելով 17 միավոր։
























































