«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հոգնել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» մասին հարցերին պատասխանելուց։
Լրագրողները հաճախ իսպանացուն խնդրում են կիսվել իր կարծիքով Անգլիայի Պրեմիեր լիգայի մյուս թոփ-ակումբներում տիրող իրավիճակի մասին:
«Երբեմն ինձ հարցնում եք, թե ինչ է կատարվում «Մանչեսթեր Յունայթեդում», բայց ես չգիտեմ, թե ինչ է կատարվում այնտեղ և չգիտեմ, թե ինչ է կատարվում «Չելսիում»: Ամենայն հարգանքով, ես կասեի, որ ինձ ուղղակի դա չի հետաքրքրում։ Դա ընդհանրապես իմ գործը չէ: Ճիշտն ասած, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում այդ թիմերում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
«Մանչեսթեր Սիթին» կիրակի օրը արտագնա խաղում կխաղա «Չելսիի» հետ։
























































