«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կարծիք է հայտնել Իտալիայի առաջնության 12-րդ տուրի վերջին հանդիպման մասին, որում միլանյան ակումբը ոչ-ոքի խաղաց «Լեչեի» հետ (2:2)՝ հանդիպման ընթացքում առաջ լինելով երկու գնդակով։
«Բացարձակապես գոհ չեմ։ Կրկին չհաղթեցինք մի խաղում, որտեղ կարող էինք հաղթել: Ես դնում եմ Յունուս Մուսային, քանի որ նա ավելի հարմար է խաղի արագությունը պահպանելու համար։ Մենք բարձր մակարդակ ցույց տվեցինք, երբ հասանք 2-0-ի և ստիպված էինք շարունակել վերահսկել հանդիպումը»,- Պիոլիի խոսքերը մեջբերում է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 11 տուրից հետո «ռոսոներիները» վաստակել են 23 միավոր և այս պահին զբաղեցնում են երրորդ տեղը։























































