Ա Սերիայի 12-րդ տուրում «Յուվենտուսն» ընդունել էր «Կալյարիին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ:
Առաջին կեսում գոլեր չեղան։
Հանդիպման հաշիվը բացվեց 60-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Բրեմերը։ 70-ին Ռուգանին կրկնապատկեց այն։ 5 րոպե անց հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը․ գոլի հեղինակ դարձավ Դոսենան։
Այս խաղից հետո «Յուվենտուսը» 29 միավորով 1-ին տեղում է, իսկ «Կալյարին» 9 միավորով՝ 17-րդ:























































