Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Թուրինում (Իտալիա) կայանալիք ATP Ամփոփիչ մրցաշարի մեկնարկի նախօրեին ուրվագծել է իր գլխավոր նպատակը։
«Այս պահին իմ գլխավոր նպատակն է ավարտել մրցաշրջանը որպես աշխարհի թիվ 1 ռակետ, այնպես որ, հուսով եմ, որ ես կկարողանամ հասնել դրան:
Ինձ մեկ հաղթանակ է պետք, ուստի հուսով եմ, որ դա տեղի կունենա: Եվ, իհարկե, կցանկանայի հաղթել մրցաշարում։ Բայց սա է նպատակը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- Ջոկովիչի խոսքերն է մեջբերում ATP-ի մամուլի ծառայությունը։
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում մնալու համար Ջոկովիչին պետք է միայն մեկ հաղթանակ տոնել մրցաշարում: