«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը (2:0) Ամստերդամի «Այաքսի» հետ խաղում։
«Ես շատ ուրախ եմ, ուրախ եմ մեր խաղի համար, ուրախ եմ մեր երկրպագուների համար, 1500 մարդ եկել էր դիտելու մեր մասնակցությամբ այս հանդիպումը։ Նրանք անհավանականորեն աջակցում էին, և մենք կարողացանք կրկին ուրախացնել նրանց»,- Դե Ձերբիի խոսքն է մեջբերել BBC-ն:
Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակեց 7 միավոր։ «Այաքսը» 2 միավորով վերջին տեղում է: