«Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսը խոսել Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Թուլուզից» կրած պարտության (2:3) մասին։
«Արդյունքը հիասթափեցնող է։ Մենք պետք է ավելի լավ պաշտպանվենք։ Այս երեկո մենք հնարավորություն ունեինք ապահովելու տեղը փլեյ-օֆֆում, բայց պետք է հավաքենք ուժերը և առաջ գնանք։ Մենք դեռ երկու խաղ ունենք խմբից դուրս գալու համար»,- Գոմեսի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլը» 9 միավորով շարունակում է գլխավորել E խումբը, Թուլուզը 7 միավորով երկրորդ տեղում է: