Եվրոպա լիգայի խմբային փուլի E խմբում 4-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Թուլուզին» և 2-3 հաշվով պարտություն կրեց:
Մինչև 74-րդ րոպեն հյուրերը պարտվում էին 0-2 հաշվով, սակայն մրցակցի ինքնագոլի շնորհիվ հաշիվը կրճատվեց, բայց շատ չանցած դարձավ 3-1: 89-րդ րոպեին Ժոտան հաշիվը դարձրեց 3-2: Ավելացված ժամանակում Կլոպի սաները ևս մեկ գոլ խփեցին, բայց VAR-ը խաղից դուրս վիճակ արձանագրեց:
Այս խմբի մյուս խաղում ԼԱՍԿ-ը 3-0 հաղթեց «Ռոյալ Ունիոնին»:
Մյուս խմբերում զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Այաքս»- «Բրայթոն»՝ 0-2
«Մաքքաբի Հաիֆա»- «Վիլյառեալ»՝ 1-2
«Քարաբագ»- «Բայեր»՝ 0-1
«Ռեն»- «Պանատինայկոս»՝ 3-1: