«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի «Թուլուզի» հետ կայանալիք խաղի մասին։
«Ես ակնկալում եմ, որ «Թուլուզը» կխաղա հաղթելու համար: Խմբում լարված պայքար է: Դուրս գալու համար պետք է միավորներ վաստակել: Կարծում եմ՝ քննարկում են տանը մեզ հաղթելու հնարավորությունը։ Երբեք չգիտես, թե ինչպես կանցնի զուգահեռ հանդիպումը, ուստի հաղթանակը կարող է լավ քայլ տալ նրանց խմբից դուրս գալու համար: Մենք պետք է պատրաստ լինենք սրան։ Մենք եվրագավաթների փորձ ունենք և գիտենք, որ արտագնա խաղերը տարբերվում են տնային խաղերից: Բայց մենք նաև շանսեր ունենք, և ամեն ինչ կախված է մեզանից»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
«Լիվերպուլը» «Թուլուզի» հետ կխաղա այսօր՝ նոյեմբերի 9-ին: