ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է «Միլանի» երկրպագուների պահվածքը (1:2) դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում:
«Մեծ աղմուկ բարձրացավ, և Դոնարումային բավականին ծանր ընդունելության արժանացրին: Կարծում եմ՝ չափազանց շատ էր, բայց սա այսօրվա ֆուտբոլն է։ Երկրպագուներն անում են այն, ինչ ուզում են, մենք չենք կարող իմանալ, թե նրանք ինչ են զգում ներսում։ Մենք հնարավորինս պաշտպանեցինք Դոնարումային և շատ ցավում էինք նրա համար այս երեկո»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Milan News-ը:
Հանդիպման ընթացքում երկրպագուները կեղծ թղթադրամներ են նետել դարպասապահի վրա։ Նշենք, որ Դոնարուման իր նախկին ակումբին առաջին անգամ հանդիպել է «Սան Սիրո» մարզադաշտում։
Դոնարուման ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: