Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակների քանակով ռեկորդ է սահմանել որպես մարզիչ, հայտնում է X (նախկին Twitter) MisterChip սոցիալական ցանցը։
Աղբյուրի համաձայն՝ Անչելոտին հաղթել է իր 116-րդ խաղում որպես գլխավոր մարզիչ և գերազանցել Ալեքս Ֆերգյուսոնի նվաճումը։
Անչելոտին Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Ռեալը» 3։0 հաշվով հաղթել է «Բրագային»։ Չորս տուրից հետո «Ռեալը» 4 հաղթանակ է տարել և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ապահովելով իր տեղը եվրագավաթներում:
Հաջորդ տուրում «Ռեալը» կհանդիպի «Նապոլիի» հետ։ Խաղը կկայանա նոյեմբերի 29-ին։