«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է «Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի խոսքերին։
«Լացիոյի» գլխավոր մարզիչը վերջերս ասել է, որ «Ռոմայի» համար պատրաստվելը կիրակի օրը կայանալիք հռոմեական դերբիին շատ ավելի հեշտ կլինի, քանի որ նրանց հանդիպումը Եվրոպա լիգայում «Սլավիայի» դեմ կարելի է «ընկերական խաղ» համարել:
«Եթե ինչ-որ մեկը պետք է վիրավորվի Սարիի այս խոսքերից, ակնհայտ է, որ դա ես չեմ, այլ «Սլավիան»: Նա խոսում էր այնպես, կարծես թույլ մրցակից ունենք։
Ես միշտ հարգանքով եմ վերաբերվում իմ թիմի մրցակիցներին. թերևս սա է տիտղոս նվաճած մասնագետի և գրեթե ոչինչ չնվաճած մարզչի տարբերությունը: Թույլ մրցակիցներ չկան»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։